ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Աֆղանստան է մեկնել ՝երկրի նախագահի երկու թեկնածուների հետ բանակցելու, որպեսզի հարթի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարված իրավիճակը, փոխանցում է rbc-ն։
Նա հանդիպել է ֆինանսների նախկին նախարար ընտրություններում հաղթած Աշրաֆ Ղանի Ահմադզային եւ նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլայի հետ, որը հրաժարվում է ճանաչել այդ արդյունքները՝ իբր տեղի ունեցած կեղծիքների պատճառով։ Հանդիպում է կայացել նաեւ Աֆղանստանի հեռացող նախագահ Համիդ Քարզայի հետ։
Հեռանալուց առաջ Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ մտահոգվածությամբ է հետեւում Աֆղանստանի իրադրությանը, եւ նախազգուշացրել, որ «զուգահեռ կառավարություն» ձեւավորելու կոչերի պատճառով Քաբուլը կզրկվի Վաշինգտոնի աջակցությունից։





























