ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Իսրայելի եւ Պաղեստինի խմբավորումներին կոչ է արել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ նրա՝ եւս մեկ զինված հակամարտությունը տարածաշրջանի համար աղետաբեր կլինի, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի ԱԽ նիստում ելույթ ունենալով՝ Բան Կի-Մունը հատկանշել է, որ բռնությունից ամենից շատ կտուժեն խաղաղ բնակիչները:
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, Եգիպտոսը Գազայի հատվածի հետ սահմանը բացել էր՝ վիրավորներին տեղափոխելու եւ բուժելու համար:
Ըստ Պաղեստինի իշխանությունների՝ «Անխորտակելի ժայռ» գործողության սկսելուց ի վեր զոհվել է ավելի քան 80 պաղեստինցի, եւս 500-ը վիրավորվել են:
Իսրայելը հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 365-ից ավելի հրթիռ է արձակվել, որոնցից շատերը որսացել են: Այս ընթացքում ռմբակոծվել է շուրջ 780 թիրախ:





























