Ուկրաինայում ժողովուրդների պատերազմ չկա, կան ոչ պարկեշտ քաղաքական գործիչներ, Վիտեբսկում արվեստների միջազգային «Սլավյանսկի բազար» XXIII փառատոնի բացմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այսօր ժողովուրդների ոչ մի պատերազմ էլ չկա: Ուկրաինայում ժողովուրդը ժողովրդի դեմ չի մարտնչում, չի մարտնչում բելառուսների, ռուսների, անգամ ուկրաինացիների դեմ: Կան անպետք, ոչ պարկեշտ քաղաքական գործիչներ, որոնք թերագնահատեցին այդ միասնականությունը, այդ միասնականության կարեւորություն: Առաջացավ ճեղքվածք եւ այդ ճեղքվածք խցկվեցին մեր հակառակորդներն ու թշնամիները»,- ասել է Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա՝ այսօր սլավոնական ժողովուրդներին երկպառակտչական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր են արվում:
«Նրանք փորձում են եղբայրասպան պատերազմ բորբոքել եւ այդ այդ ջրապտույտում փորձում են ներքաշել սլավոնականության հիմնական միջուկը՝ ռուսներին, բելառուսներին եւ ուկրաինացիներին»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ դա «չի կարելի թույլ տալ»:





























