Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 10-ին, ժամը 07.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արգիշտի փողոցում` «ՎիվաՍել-ՄՏՍ» գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Հոնդա» մակնիշի 24 ՕՕ 408 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից վարորդ 36-ամյա Ա. Թ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:





























