Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) Արգենտինայի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ կհաստատի, սակայն նոր անդամների հարց դեռեւս չի բարձրացվել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ընդհանուր առմամբ՝ այսօր ավելի շատ երկրներ են մեր միավորման մեջ հեռանկար տեսնում, ուստի, հետագայում, հավանական է, կբարձրանա ԲՐԻԿՍ-ի աստիճանաբար ընդլայնելու հարցը»,-ընդգծել է Պուտինը:





























