Քաղաքացներ Սրապիոն եւ Սեւակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացիներ Սրապիոն եւ Սեւակ Ա.-երի հաղորդման` 2014 թվականի հունիսի 29-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: