Հուլիսի 10-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Ազիզիե թաղամասի հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել, NEWS.am-ին հայտնել են Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո  թեմի  մամուլի ծառայությունից: Զոհվածը 1963 թ. ծնված  Գոգո Մկրյանն է: Մկրյանի հուղարկավորությունը կկայանա հուլիսի 11-ին:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքի  հայաբնակ թաղամասերում հրթիռակոծության հետեւանքով  վիրավորվել է  չորս հայ:

Հիշեցնենք, որ արյունալի իրադարձություններից առաջ Սիրիայում մոտ 60-70 հազար հայ էր ապրում: