Վանաձորի Շիրակի խճուղու և «ՏԵՑ» իջնող փողոցի խաչմերուկում, հուլիսի 10-ին, կեսգիշերի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Գարիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված քաղաքացուն, ապա զանգահարել շտապօգնություն:





























