Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Ավան գյուղի դաշտից բերման են ենթարկել 31-ամյա Ռազմիկ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):





























