Հուլիսի 9-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել նախկինում դատված, 57-ամյա Սամսոն Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով /յուրացնելը կամ վատնելը` խոշոր չափերով/: