Երեւանի Նոր-Արեշի 8-րդ փողոցի թիվ 132 տան մոտ հուլիսի 10-ին, ժամը 19.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























