Երեւանի Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում, հուլիսի 10-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























