Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, հուլիսի 10-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր  ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց, ապա ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: