Հուլիսի 10-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 21-ամյա երիտասարդ եւ հաղորդում տվել, որ հուլիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրիի Մարմարաշենի խճուղում իր վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթելու պատճառով բախվել է ճամփեզրի սյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























