Հուլիսի 10-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 23-ամյա Գեւորգ Ո.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.25-ի սահմաններում, Աբովյանի Շահումյանի փողոցի գետափնյա ճանապարհի վերնամասում Գեւորգ Ո.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























