Հուլիսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհին` Գեղի գյուղի խաչմերուկի մոտ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: