Հիվանդանոցից, հուլիսի 8-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 45-ամյա Արա Ա.-ն եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է ծառից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հուլիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր կողմից վարած «ՈւԱԶ-315148-095» մակնիշի ավտոմեքենան Տեղ գյուղի Արցախի խճուղում կողաշրջվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: