Աշխարհում 15-24 տարեկան 515 մլն երիտասարդներ ապրում են աղքատության եզրին: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով, այդ երիտասարդներն ապրում են օրական 2 դոլարից էլ պակաս գումարով: «Բացի այդ, 69 մլն երիտասարդներ կրթություն չեն ստանում, իսկ 74 միլիոնը պաշտոնապես աշխատանք չունեն»,- հավելեց Հայրապետյանը:
Այս բոլոր տվյալները վկայում են լուրջ խնդիրների մասին, որոնց այսօր բախվում է աշխարհի 10-24 տարեկան երիտասարդ բնակչությունը. նրանց թիվը հասնում է 1.8 միլիարդի:
Նշենք, որ, պաշտոնական տվյալներով, ներկայում մոլորակի բնակչության թիվը 7 մլրդ 250 մլն է:





























