Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ Սոչիում քննարկում է ինտեգրացիոն գործընթացները եւ երկկողմ առեւտրային հարաբերությունների հետ կապված  հարցեր:

Ըստ Մեդվեդեւի՝ սա հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ քննարկելու համար՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, ավարտված առեւտրային հարաբերությունների, ներդրումների, հումանիտար համագործակցության հարցերով:

«Մեր երկրները շատ մտերիմ դաշնակիցներ են, եւ ժողովուրդներն էլ են շատ մտերիմ», — ասել է Մեդվեդեւը, փոխանցում է «Ռոսբալտը»: