Արդշինինվեստբանկը նվազեցնում է ֆիզիկական անձնաց ոսկյա իրերի գրավով ապահովված սպառողական վարկերի եւ Nur Card Express վարկային գծերի տարեկան տոկոսադրույքները: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկից, սկսած 2014 թվականի հուլիսի 15-ից ոսկյա իրերի գրավով ապահովված սպառողական վարկերը գրեթե բոլոր մասնաճյուղերում կտրամադրվեն միջինում 1% ցածր տոկոսադրույքով, իսկ 500 հազար ՀՀ դրամը գերազանցող Nur Card Express վարկային գծերի տոկոսադրույքները սկսած 2014թ-ի օգոստոսի 18-ից ինքնաշխատ կերպով կնվազեցվեն 4.1%-ով:
«Ավանդաբար լինելով ՀՀ բանկային համակարգում մանրածախ ծառայություններ մատուցող առաջատար բանկերից` մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ եւ մրցունակ ծառայություններ: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Բանկում գործող այլ սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցման եւ առավել հարմարավետ ծառայությունների ներդրման ուղղությամբ:
Արդշինինվեստբանկի ոսկյա իրերի գրավով ապահովված վարկերի բարեխիղճ վարկառուներին սկսած վարկի գործողության առաջին իսկ ամսից առաջարկվում են լրացուցիչ մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ վարկեր, առանց գրավի ավելացման: Իսկ հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նաեւ Nur Card Gold Express վարկատեսակը, որը հնարավորություն կընձեռի ստանալ մինչեւ 1 մլն 200 հազար ՀՀ դրամ եւ համարժեք ԱՄՆ դոլար վարկային գծեր համապատասխանաբար 17.9% եւ 14.9% տարեկան տոկոսադրույքներով»,- ասել է Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը։





























