Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տվյալներ կհաղորդի տարբեր բուհերում անցողիկ շեմի մասին:

Նա Facebook-ի իր էջում գրել է հետեւյալը.

«Հաճախ եք հարցնում, թե ինչպիսին է անցողիկ շեմը այս կամ այն բուհի ֆակուլտետներում: Այս պահին ընթանում են ամփոփման եւ վերջնահաշվարկի աշխատանքները: Վաղը հրավիրել եմ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Որոշակի հստակություն այդ ժամանակ կունենանք:

Կփորձեմ որոշ տվյալներ հաղորդել ձեզ վաղը, այստեղ:

Տվյալների վերջնական ամփոփումը տեղի կունենա հուլիսի 14-ին, իսկ հուլիսի 15-ի կեսօրին ընդունվածների ցուցակները փակցված կլինեն բուհերում»: