«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Գ. Զոհրաբ, Չուխաջյան փողոցների եւ Հասրաթյան 25/2, 25/4 հասցեների,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի եւ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
• Արմավիր մարզի Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























