Երեւանի քաղաքապետարանը եւ STR ակումբը «Երեւանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Հուլիսի 12-ին ժամը 17:00 –ից Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կներկայացնեն «Երեւանյան ամառ. Ավտո մոտո» շոու-ծրագիրը:

Մրցութային մասում կներկայանան 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, որոնք ժյուրիի կողմից կգնահատվեն հետեւյալ անվանակարգերով.

Ռետրո ոճի մեքենաներ

Տյունինգապատ մեքենաներ

Մոտոցիկլներ

4x4 of road Ջիպեր

Սպորտային մեքենաներ։

Հաղթողները կպարգեւատրվեն Երեւանի քաղաքապետարանի եւ հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։

Ժամը 19.30-ին կմեկնարկի  դրագ ռեյսինգ–ի մրցույթը։

Երեւանի քաղաքապետարանի եւ STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կկազմակերպվի բարեգործական ակցիա։ Դրագ Ռեյսինգի մասնակից վարորդները հանգանակություն կկատարեն, որից հավաքված միջոցները  կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Ակցիային կարող է մասնակցել նաեւ հանդիսատեսը։