Երեւանի ճոպանուղին ժամանակին էկոլոգիապես մաքուր, շատ արագ ու մատչելի տրանսպորտային միջոց էր համարվում, սակայն այսօր արդեն չգործող տրանսպորտային միջոցի տարածքը վերածվել է հակաէկոլոգիական մի աղբատեղիի:
Արդեն մի քանի օր է Չարենցի 1 հասցեի հարեւանությամբ գտնվող տարածքը վերածվել է աղբանոցի:
Դատելով նետված իրերից, կարելի է ասել, որ աղբն այստեղ հայտնվել է բնակիչների թեթեւ ձեռքով: Սակայն թե որքան ժամանակ դեռ աղբը կմնա այդտեղ եւ երբ կենտրոն վարչական շրջանի թաղապետարանն ուշադրություն կդարձնի խնդրին հայտնի չէ:


































