Ադրբեջանական ճանաչված հաղորդավարուհի, մոդել Թունայ Ալիեւան խոստացել է «գեղեցիկ մերկանալ»: Vesti.Az-ի փոխանցմամբ, հոր մահից հետո մոդելը հեռացել էր Space հեռուստաալիքից եւ եթեր դուրս չէր գալիս: Ներկայում նա մարզային հեռուստաալիքում վարում է «Ավտոդրոմ» ծրագիրը, իսկ առաջիկայում հանդես է գալու նոր նախագծերով:
Ամեն ինչից զատ, հաղորդավարուհին նաեւ տղամարդկանց մասին իր տեսակետն է հայտնել: «Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ինձ մշտապես խանգարել եւ ճանապարհս փակել են միայն տղամարդիկ: Այդ շատ տարօրինակ է: Կանանց շրջանում էլ նախանձողներ եղել են եւ կան, բայց նրանք, ի տարբերություն տղամարդկանց, զզվելի չեմ վարվում: Տղամարդկանց թվում կան դերասաններ, հաղորդավարներ, գործարարներ եւ նույնիսկ քաղաքական գործիչներ: Տղամարդիկ ինձ կյանքում բազմաթիվ անհարմարություններ են պատճառել»,- հայտարարել է հաղորդավարուհին:
«Խնդիրն իմ մեջ չէ, այլ ադրբեջանցի տղամարդկանց: Նրանք աշխարհում ամենից անդաստիարակն ու անպարկեշտն են: Պատճառն այն է, որ ադրբեջանցին չի բավարարվում մեկ կնոջով: Ադրբեջանցիները պարզապես պաշտում են մարմնավաճառներին: Նրանց մոտ փողոցային աղջիկները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Այդ պատճառով էլ ես միայնակ եմ»,- խոստովանել է նա:
«Ես առաջինն էի, որ լողազգեստով լուսանկարվեցի, եւ այդ մեծ իրարանցում առաջացրեց: Ասում էին, որ ես, իբր, մերկացել եմ եւ այդ հարիր չէ մեր մտածելակերպին: Մարդիկ, ես չեմ մերկացել, այդ լողազգեստ էր: Ցանկանում եմ նրանց բոլորին ասել, որ ես առաջին հերթին մոդել եւ դերասանուհի եմ: Բայց հիմա ես այնպիսի ֆոտոսեսիա կնկարահանեմ, որտեղ ամբողջությամբ կմերկանամ եւ ցույց կտամ, թե ինչպես պետք է այդ անել»,- խոստացել է հաղորդավարուհին:





























