Փրկարար ծառայությունը հուլիսի 11-ին, ժամը 23.26-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Հրազդան հատվածում (18-րդ կմ) դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 22 ՏՏ 559, «Ֆոլկսվագեն» մակնիշի 33 LP 398, «ՎԱԶ-2170» մակնիշի 31 ՏՏ 889 եւ «ԳԱԶել» մակնիշի 082 LՕ 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տեղում մահացել են 1987 թ. ծնված Ա. Կ.-ը եւ 1964 թ. ծնված Հ. Վ.-ը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1991 թ. ծնված Ս. Մ.-ը, 1966 թ. ծնված Գ. Մ.-ը եւ 1970 թ. ծնված Վ. Վ.-ը տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ս. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Մ.-ի եւ Վ. Վ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: