Հուլիսի 7-ից մինչեւ հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթեւեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: