Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության գիտնականները իրենց ունեցած տվյալների հիման վրա ստեղծել են կլիմայական մոդել, որը ցույց է տալիս Ավստրալիայի հարավ-արեւմուտքում աշնանային եւ ձմեռային շրջանում տեղումների քանակության կրճատումը:
Տվյալ մոդելն արտացոլում է վերջին տարիներին Ավստրալիայի եղանակում տեղի ունեցող փոփոխությունները: Օրինակ, այն տեղեկատվություն է պարունակում ձմեռային աշնանային շրջանում տեղումների քանակության կրճատման մասին:
Նոր կլիմայական մոդելի օգնությամբ կարելի է որոշել նաեւ եղանակի վերահաս փոփոխությունները եւ դրանց բնույթը: Այս մոդելի թեստավորման ժամանակ գիտնականները տարբեր շրջաններում եղանակային մի շարք հետազոտություններ են իրականացրել եւ նկատել են, որ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում Ավստրալիայի հարավ-արեւմուտքում: Ավելին, պարզվել է, որ տեղումների քանակության կրճատումը սկսել է դեռեւս 1970-ական թթ.-ից եւ վերջին 40 տարիներին հաճախակի երաշտներ ու եղանակային փոփոխություններ են նկատվել:
Նոր եղանակային մոդելը կնպաստի կլիմայի վերաբերյալ առկա կարեւորագույն հարցերի լուծմանը եւ թույլ կտա առավել ճշգրիտ կանախատեսումներ կատարել եղանակային պայմանների փոփոխություններ շուրջ, հաղորդում է Gazeta.ru-ն:




























