19-ամյա մարզիկին սպանված են գտել Կրասնոդարում:

Տարածաշրջանային քննչական կոմիտեի քննչական վարչության պաշտոնական տվյալներով՝ Կրասնոդարի կենտրոնում Կրասնի փողոցի հետիոտնային անցումներից մեկում նախօրեին պարանոցին ստացված վերքով հայտնաբերել են 19-ամյա մարզիկին:

Ինչպես հաղորդվում է, հուլիսի 13-ի գիշերը «Ինտուրիստ» հյուրանոցի դիմաց սառը զենքի օգտագործմամբ վեճ է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով Ինգուշեթիայի եւ Դաղստանի բնակիչների միջեւ կռիվ է սկսել դրամական պարտքի հողի վրա:

Կռվի ժամանակ Ինգուշեթիայի բնակիչը դանակ է հանել, որից հետ իր համերկրացուն օգնության է շտապել մեկ այլ դաղստանցի: Արդյունքում նա դանակի խոր վերք է ստացել կոկորդին եւ տեղում մահացել:

Դաղստանի համայնքի խոսքով՝ սպանվածը Կրասնոդարի բուհերից մեկի ուսանող, սպորտի վարպետ եւ Ռուսաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ Ռասուլ Հաջիմագոմեդովն է:

Միջադեպի հանգամանքները ճշգրտվում են: