Հուլիսի 12-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ին, որը ապրիլի 4-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոց պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:





























