Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազան «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում վարժանքներ է անցկացնում՝ հետեւակային ռազմական մեքենաների ներգրավմամբ:

Մեկամսյա վարժանքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ. մեխանիկ-վարորդներ, օպերատորներ, մեքենաների հրամանատարներ: Վարժանքներում ներգրավված են 20 միավոր զրահատեխնիկա եւ հատուկ ռազմական տեխնիկա:

Վարժանքներն ավարտվելու են նորմատիվների հանձնումով: