Երեւանի քաղաքապետարանում տեղիունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բակային տարածքների նկարազարդման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ վարչական շրջանների 19 հասցեներում այդ աշխատանքներն ավարտվել են: Նկարազարդման աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքում, մասնավորապես ծայրամասային վարչական շրջաններում, ընթացքի մեջ են նստարանների եւ աղբամանների տեղադրման աշխատանքները:
Զուգահեռ թարմացվում եւ նորոգվում են նաեւ նախորդ տարիներին տեղադրվածները:





























