Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 07–127.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել է 193.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս::

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  10.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  5 գործերի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է  183  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային եւ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ  համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների  իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության  արդյունքում   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                                      

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է  12 գծամետր ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4  մլն դրամ գումար: