2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երեւան-Սեւան-Իջեւան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթեւեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:

Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների եւ 22 մարդուց ավել ուղեւորներ փոխադրող ավտոբուսների երթեւեկությունը:

Նման տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երեւան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով: