Փրկարար ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ղափանցյան փողոցի թիվ 8/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2102» մակնիշի 34MC888 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչից վարորդ Գ. Հ.-ը (ծնվ. 1980թ.) եւ ուղեւորներ Ա. (ծնվ. 2004թ.) եւ Ա. (ծնվ. 1978թ.) Մ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: