Մեծ Բրիտանիայում մեկնարկել է անգլիական ամենատարօրինակ ավանդույթներից մեկը՝ կարապների հաշվառումը: Այդ ավանդույթը գալիս է միջին դարերից: Այդ ժամանակաշրջանում կարապները համադամ կերակուր էին համարվում, եւ միայն թագավորական սեղանին էին մատուցվում: Թագավորական խրախճանքներին կարապների բավականացնեցման համար թագավորները հրաման են արձակել, որ Բրիտանիայի բոլոր կարապներն իրենցն են: Տեղացիներին արգելված էր կարապների որսը:
12-րդ դարում այս սովորույթը ամրագրվել էր թագավորական խարտիայով, որը գործում է մինչ օրս: Ամեն տարի կարապների հաշվառումը սկսվում է հուլիսի ամսի 3-րդ շաբաթին: Ի տարբերությունը միջնադարյան ծիսակատարության, այժմ թռչունների հաշվառումը անցկացվում է միայն Թեմզա գետում ու նրա վտակներում եւ բնապահպանական նպատակներ է հետապնդում. Դիտարկում են թռչունների վերարտադրության վիճակը:
Հաշվառողները պահպանել են միջնադարյան ծիսակարգը: Թագավորական պահակները հատուկ ալ կարմիր տունիկայով նավակներով շրջում են Թեմզայով: Նրանք օղակում են թռչուններին եւ բաց թողնում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























