Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր Սպիտակ 13-րդ կմ-ում` «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան կողաշրջվել է, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 34 PT 417 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է հատուկ տեղնիկա (բարձած է մոտ 8տ շաքարավազ):