Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի սկզբնամասում` ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղամիջյան ավտոճանապարհին անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 46-ամյա Ս. Խ.-ին, ինչից վերջինս, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: