Բաց հասարակության ինստիտուտը` Սորոսի Հայաստանի մասնաճյուղը, «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, գրում է Hraparak.am-ը:
«Այն մեկնարկել է անցյալ սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ մի շարք ՀԿ-ներ բողոք են ներկայացրել Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակին` պահանջելով դադարեցնել կրթությանն ուղղված ֆինանսական աջակցությունը, քանի որ կրթական բարեփոխումներն անհրաժեշտ ուղիով չեն գնում: Մեղադրանքների թվում են գենդերային անհավասարության հետ կապված խնդիրները, Հայ առաքելական եկեղեցու դերի մեծացումը եւ ուսումնական գործընթացում մեծ մասնակցությունը, բուհերի քաղաքականացումը, ոչ արդյունավետ բարեփոխումները եւ այլն: Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան պատվիրակությունը ժամանելու է Հայաստան` ուսումնասիրելու ՀԿ-ների դժգոհությունները եւ վերջնական որոշում կայացնելու»,-գրում է պարբերականը:





























