Լուգանսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն եռօրյա սուգ է հայտարարել՝ կառավական զորքերի եւ ռուսամետ ակտիվիվստների կռիվների հետեւանքով 17 մարդկանց մահվամբ պայմանավորված: Կիեւը եւ «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» մեկը մյուսին մեղադրում են բնակիչների սպանության մեջ:
Միայն հուլիսի 14-ին քաղաքում 8 մարզ է զոհվել, նրանցից մեկը՝ երեխա:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ ռուսամետ ակտիվիստները կրակել են «Գրադ» համակարգի սարքերից՝ փորձելով վարկաբեկել կառավարական զորքերին:
Վերջին օրերի կրակոցները Լուգանսկում առնվազն 20 կառույց են ոչնչացրել, հիմնականում՝ բնակելի տներ:
Քաղաքում փակ են խանութները, փողոցներում ավելի քիչ մարդիկ ու մեքենաներ են երթեւեկում, քան սովորական օրերին: Նախօրեին Ուկրաինական բանակը ակտիվիստներից հետ էր խլել Լուգանսկի օդանավակայանը:





























