Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, հուլիսի 12-ին, հաղորդում էր ստացվել 76-ամյա Մարգո Յավրյանին վրաերթի ենթարկելու եւ նրան մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից հաղորդում է ստացվել, որ հուլիսի 14-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մ. Յավրյանը գիտակցության չգալով` նշված բուժկենտրոնում մահացել է:





























