Մոսկովյան Արբատի-Պոկրովյան գծում գնացքի վթարի հետեւանքով զոհվածների թիվը ասել է 12-ի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհվածների եւ առնվազն 150 վիրավորների մասին: Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:
Փրկարարներին հաջողվել է փրկել գնացքում մնացած եւս մեկ տուժածի, սակայն արգելափակված գնացքի վագոններում դեռեւս հնարավոր մարդիկ մնացած լինեն: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
Աղբյուրը ճշտել է, որ տղամարդուն, ում հաջողվել է խեղված գնացքից դուրս բերել, ծանր վիճակում է գտնվում, նրանք պատրաստվում են տարհանել ուղղաթիռով:
Այդ ընթացքում, Մոսկվայի առողջապահության վարչության պետ Ալեքսեյ Խրիպունը հաղորդել է, որ մոսկովյան գնացքի վթարի հետեւանքով տուժածների տարհանումը գործնականում ավարտվել է:
Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով:





























