Երեւան-Սեւան ճանապարհի 39-րդ կմ-ին, հունիսի 30-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդ աղջիկը մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 14-ին, ժամը 17.30-ին, Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ 23-ամյա Սեդա Ավագյանը հիվանդանոցում մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է: