Հատուկ քննչական ծառայության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Ահարոնյանը:

Թե ինչու է աշխատանքից ազատվել, ՀՔԾ արդեն նախկին մամուլի խոսնակը չհայտնեց՝ նշելով միայն, որ այլ աշխատանքի է անցնում:

Դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի Միքայել Ահարոնյանին: