Հուլիսի 14-ին, ժամը 06.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, այնուհետեւ` էլեկտրասյանը: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 14-ին, ժամը 13.40-ին, «Միցուբիշի-Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի եւ Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել Օմեգայի» ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 14-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-3110»-ի 3 ուղեւորներ շտապ օգնության կողմից բուժօգնություն են ստացել:

Հուլիսի 14-ին, ժամը 16.20-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ղափանցյան փողոցում բախվել է շինություններից մեկի դարպասի սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: