Հուլիսի 14-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 113 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2002 թ. ծնված Շահեն Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























