Հուլիսի 14-ին, ժամը 12.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մուրացան փողոցի թիվ 111/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Սուսաննա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: