Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի հեռուստատեսությունը:
Իսրայելը վեց ժամ առաջ հավանություն էր տվել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Եգիպտոսի նախաձեռնությունը: Այդ ժամանակահատվածում Իսրայելը հարվածներ չէր հասցրել այդ ուղղությամբ: Այնուամենայնիվ, Գազայի հատվածի ծայրահեղականները շարունակել էին ռազմական գործողությունները՝ Իսրայելի քաղաքների ուղղությամբ արձակելով 40 հրթիռ:
Արդեն հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի իր առաջխաղացումը Գազայի հատված, եթե ՀԱՄԱՍ-ը չընդունի Եգիպտոսի՝ հրադադարի առաջարկը:
«Եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Եգիպտոսի առաջարկը, եւ Գազայի հատվածից հրթիռակոծությունը չդադարի, ապա մենք պատրաստ ենք շարունակել եւ ուժեղացնել մեր գործողությունը»,- ասել էր Նեթանյահուն:





























