ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ մոսկովյան մետրոյի վթարի հետեւանքով տուժածների թվում առնվազն  երկու արտասահմանցի են զոհվել՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի քաղաքացիներ: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԻՆ-ի շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Շտապ օգնության մեքենայով 8 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որոնցից երկուսին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել: Նրանք երկուսն էլ օտարերկրա քաղաքացիներ են՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի քաղաքացիներ», - հաղորդել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ քննչության վարկածով Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, 20 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել: