Փրկարար ծառայությունը հուլիսի 15-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Սեւան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել վթար. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մետր սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: